Երևանի քաղաքապետարանը տարեկան 11 մլն․ ՀՀ դրամ անդամավճար է տալիս մի ասոցիացիայի, որը փաստացի չի գործում
Հոկտեմբեր 18, 2017
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրությամբ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզելու, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը  տարեկան 11 մլն․ ՀՀ դրամ անդամավճար է տալիս մի ասոցիացիայի, որը փաստացի չի գործում և որի նախագահն է  ՀՀ ԱԺ պատգամավոր,  ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը:

Գրության մեջ նշված է․
 

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երևան համայնքի ավագանին հանդիսանալով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի անդամ այդ կազմակերպությանը վճարում է տարեկան 11 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2015թ. դրությամբ վճարվող անդամավճարը կազմում էր տարեկան 5.5 մլն դրամ: Ասոցիացիայի պաշտոնական կայքէջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տևական ժամանակ է այդ կազմակերպությունը փաստացի չի գործում, ուստի առաջանում է անդամակցության վերանայման խնդիրը:

Հիմք ընդունելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՕ-5-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ.

  • որքա՞ն ժամանակ է Երևան քաղաքի ավագանին անդամակցում Հայաստանի ավագանիների ասոցիացիային և որքա՞ն է կազմել տարեկան անդամավճարը ըստ անդամակցության տարիների,
  • խնդրում եմ տրամադրել տեղկատվություն (ժամանակացույց) Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կողմից կազմակերպված աշխատանքներին Երևան քաղաքի ավագանու մասնակցության վերավերյալ,
  • ի՞նչն է հիմք հանդիսացել Հայաստանի ավագանիների ասոցիացիային անդամակցության տարեկան վճարի կրկնապատկման համար,

Տեղեկացնում եմ նաև, որ համաձայն ասոցիացիայի պաշտոնական կայքէջում տեղադրված կանոնադրության 4.1 ենթակետի, կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ ցանկացած քաղաքացի: Անդամակցության վերաբերյալ կանոնադրությամբ այլ բան սահմանված չէ, ինչը նշանակում է, որ սույն կազմակերպության անդամակցությունը կրում է բացառապես անհատական բնույթ և որպես հավաքական մարմին Երևան քաղաքի ավագանին չի կարող հանդիսանալ այս կազմակերպության անդամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը դիմում եմ Ձեզ առաջարկով՝ կասեցնելու Երևան քաղաքի ավագանու անդամակցությունը Հայաստանի ավագանիների ասոցիացիային և քննարկելու անդամակցության դադարեցման հարցը:


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անի Սամսոնյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան