ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը աշխատանքային այցով մեկնել է Սկանդինավյան երկրներ
Նոյեմբեր 15, 2017

Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում աշխատանքային այցով գտնվում է Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն)։ Պատվիրակությունը նախատեսել էր հանդիպումներ ունենալ  Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) նոյեմբերի 13-15-ը  և Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն)  նոյեմբերի 15-17-ը, Շվեդիայի Թագավորության եւ Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար:

Տեղի է ունեցել հանդիպում Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանի հետ, որը ծագումով հայ է։
Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայկական պատվիրակությունը խոսել է տարածաշրջանային անվտանգության, սահմանադրական բարեփոխումների, ՀՀ-ԵՄ հարաբերությունների և հայ-շվեդական քաղաքական օրակարգի մասին։

ՀՀ պատգամավորները հանդիպել են նաև Շվեդիայի Ռիկստագում ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Քննարկման հիմնական թեմաները եղել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները և ՀՀ-ԵՄ հարաբերությունները։ Նշենք, որ այս հանձնաժողովը շուտով քննարկելու է նոր համաձայնագրի կնքման համաձայնությունը Շվեդիայի կողմից։ 

Հաջորդ հանդիպումը եղել է Արտաքին գործերի նախարարությունում ԵՄ և առևտրի հարցերով պետական քարտուղար Օսկար Ստենստրոմի հետ։ Պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արմեն Աշոտյանը ներկայացրել են Հայաստանի սպասելիքները  ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի համատեքստում։ Այս հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության և զարգացման հիմնախնդիրները։

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը կժամանի Ֆինլանդիայի Հանրապետություն, որտեղ կհանդիպեն  Ֆինլանդիայի արտաքին գործերի պետքարտուղար Պիտեր Ստենլունդի հետ: Նույն օրը նախատեսվում է նաև հանդիպում Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ֆինլանդիայի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակում Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպումներ կունենան ԵԺԿ անդամ հանդիսացող «Ազգային կոալիցիա  կուսակցություն» և ALDE-ի անդամ հանդիսացող «Կենտրոնական կուսակցություն» խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:

Նոյեմբերի 17-ին  Էդմոն Մարուքյանը և Արմեն Աշոտյանը  Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում որպես բանախոսներ կմասնակցեն «Հայաստան եւ Հարավային Կովկաս. կամուրջ թե սահման» թեմայով սեմինարին:

 

 


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Հրանտ Այվազյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Դավիթ Խաժակյան
Գրիգորի Դոխոյան