«Սուպերնախարարություններ են դարձել, որոնք դանդաղ պտտվող ատամնանիվներով «մոնստրեր» են» ...
Այս շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, դիմելով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, հետաքրքրվել է, թե Հանրային հեռուստաընկերության եթերում կառավարությունն ինչ կրթական ծրագրեր ունի, եւ ինչո՞ւ, օրինակ, «Հայ ասպետ» հեռուստանախագիծը եթերից հանելուց հետո այն չփոխարինվեց նոր նախագծով, թեպետ մրցույթ էր հայտարարվել, որը մինչեւ այսօր տեղի չի ունեցել: