ԿԳ նախարարության նախաձեռնած՝ դպրոցների ընդունելություն առցանց համակարգը լուրջ խնդիրներ ունի. Մանե Թանդիլյան։
Ապրիլ 29, 2019
Կրթության նախարարությունը նախաձեռնել է դպրոցների ընդունելություն առցանց համակարգ, որը թեև պարզեցնում է ընդունելությունը և նվազեցնում է բազմաթիվ չարաշահումներ, սակայն ունի լուրջ խնդիրներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: 
«Ընդունելության միակ չափանիշը արագ գրանցվելն  է տվյալ դպրոցում և հաշվի չեն առնվում այլ կարևոր գործոններ:
Մասնավորապես, որևէ ծնող չունի արտոնություն իր երեխայի համար դպրոց ընտրելու, եթե մյուս երեխան (երեխաները) հաճախում է (են) տվյալ դպրոց, և արդյունքում ծնողը, երեխաներին դպրոց տանելու հետ կապված, ունենալու է  ժամանակի և ծախսերի լուրջ խնդիր:
Ի դեպ, երեխա ունեցող ընտանիքների մոտ 75 տոկոսն ունի մեկից ավել երեխա:
Արտոնություններ չկան նաև հաշմանդամ ծնողների, միայնակ մայրերի համար, որոնք նույնպես ունենալու են խնդիրներ, եթե երեխային չհաջողվի ընդունել բնակավայրին կամ աշխատավայրին մոտ դպրոց:
Հուսով եմ մինչև համակարգի գործարկումը կսահմանվեն արտոնություններ նշված դեպքերի համար, հակառակ դեպքում հերթական բարեփոխումը չի ծառայելու իր նպատակին»,- գրել է Մանե Թանդիլյանը:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Տարոն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Քրիստ Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան
Էդմոն Մարուքյան