Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։
Ապրիլի 10-ին, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը`հանձնաժողովի նախագահ` Տիգրան Հակոբյանի կողմից, և նախագծի վերաբերյալ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն,
նախագիծը մտավ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգ։
Հաղորդման շրջանակներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր`
Աննա Կոստանյանը, մեջբերելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքերը, նշեց, որ հեռուստաընկերությունների կողմից թողարկվող հնդկական սերիալներն ունեն բարձր վարկանիշ և հասարակական բարձր պահանջարկ, և փաստորեն այնպես է ստացվում, որ հանրօգուտ հաղորդումներ պատրաստելու անհրաժեշտություն է առաջանում․ որո՞նք են այն քայլերը, որոնցով հանձնաժողովը կկարողանա հանրօգուտ հաղորդումներ պատրաստելու պատվեր իրականացնելու օրակարգ ձևավորել, արդյո՞ք աշխատանքներ տարվում են այս ուղղությամբ, և եթե կա նեգատիվ արձագանք հեռուստաընկերությունների կողմից, ապա ինչպե՞ս է պատրաստվում հանձնաժողովը պատասխանել այդ արձագանքներին: