ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր
Անի Սամսոնյան։
Այսօր, տեղի ունեցավ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նիստում քննարկվել է մեկ օրակարգային հարց՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Օրենքի կիրառման ընթացքում ծագել են հակասություններ և բացեր, որոնք ենթարկվել են շտկումների։ Նախագծով նախատեսվում է նաև միանվագ դրամական փոխհատուցում տրամադրել նաև թրաֆիքինգի և շահագործման ենթարկված և նույնացված անչափահասներին՝ համապատասխան ընթացակարգերով։