ԼՀԿ-ն առաջարկում է ունենալ 14 նախարարություն և պահպանել երեք փոխվարչապետերի ինստիտուտը։
Մարտ 27, 2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կառավարության այլընտրանքային տարբերակ, որով առաջարկվում է ունենալ14 նախարարութուններ և երեք փոխվարչապետ ունեցող համակարգ, որոնցում ներառված կլինեն բոլոր մարմինները:  
 
Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ կառուցվածքային փոփոխությունն առաջարկել են ելնելով այն սկզբունքից, որ այդ փոփոխությունները պետք է վերացնեն սուպերվարչապետությունն ու պառլամենտը գործադիրի նկատմամբ ունենա վերահսկողություն:  
 
«Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին,  կառավությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը կառավարության հիմնական կառուվածքի մեջ են ներառված: Դրանով լուծվում է խորհրդարանական վերահսկողության  ու խորհրդարանական երկիր լինելու խնդիրը», - նշեց Մարուքյանը:
 
ԼՀԿ տարբերակով առաջարկվում է գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները պահպանել, Սփյուռքի նախարարի հանձնակատարի պարտականությունները վերապահել փոխվարչապետերից մեկին, ինչը թույլ կտա ապահովվել այդ մարմնի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, քանի որ փոխվարչապետը հաշվետու է խորհրդարանին: 
 
«Մի երկրում որտեղ ՀՆԱ-ի 16 տոկոսը գյուղատնտեսության ոլորտից է, այդ երկրում գյուղատնտեսությամբ զբաղվող, այլ ոլորտը կանոնակարգող, ոլորտում ազատ մրցակցությունը ապահովող նախարարություն փակելը սխալ է: Գուցե շատ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում կարելի էր սա ազատ թողնել, բայց Հայաստանի պարագայում, մեզ համար ընդունելի չէր փաստարկը, թե նախկինում այն վատ է աշխատել, դե պարզ է, բայց հիմա կարելի է պահպանել նախարարությունն ու նորմալ աշխատել», - ասաց Մարուքյանը:
 
Ներկայացրած կառուցվածքով առաջարկվում է ԱԱԾ-ն դարձնել նախարարություն, իսկ ոստիկանությունը ԱԻՆ-ի հետ միավորել մեկ նախարարության մեջ՝ Ներքին գործերի նախարարություն անվան տակ: Առաջարկվում է նաև Արդարադատության նախարարությունը վերանվանել Իրավական հարցերի նախարարություն, իսկ ՊԵԿ-ը ներառել Ֆինանսների նախարարության մեջ: 
 
Մարուքյանը նշեց, որ այսօր նախագիծն ուղարկվել է կառավարություն և քիչ ուշ այն ամբողջական տարբերակով հասանելի կլինի էլեկտրոնային տարբերակով:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Կարինե Ղուկասյան
Սերգե Ղահրամանյան
Սրբուհի Գրիգորյան
Գրիգորի Դոխոյան