Խնդիրներ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում․ ներկայացնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը
Հուլիս 23, 2018

Վերջերս հրապարակվեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպո։ Այցից հետո ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին զանգահարեց երկաթուղու նախկին աշխատակիցներից մեկը, ում մոտ տեսանյութը դիտելուց հետո առաջացել էին մի շարք հարցեր: Մասնավորապես, նախկին աշխատակցի պնդմամբ տեսանյութում ցուցադրված շարժակազմ էլեկտրական գնացքը 1960-70թթ․ արտադրության է, շոքեքարշը՝ առերևույթ վատ վիճակում։

Տեսանյությում նաև երևում է 2016թ․ արտադրության 2 վագոնից բաղկացած էլեկտրագնացք, որը նախկին աշխատակցի պնդմամբ գնվել է 2,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՌԴ ռուբլով, ընդ որում գնացքն առաքելուց անմիջապես հետո փչացել է։ Երկաթուղու նախկին աշխատակիցն ինձ փոխանցեց նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից հրապարակվող թերթի 2016թ. ապրիլ-հունիս և 2018թ. հունվար-մարտ համարները, որոնցում մասնավորապես նշվում է, որ 2008-2015թթ. ներդրումների ծավալը կազմել է 104.6 մլրդ ՀՀ դրամ, որից 77.6 մլրդ ենթակառուցվածքի արդիականացման և 26.9 մլրդ շարժակազմի թարմացման վրա։ Նաև նշվում է, որ միայն 2015թ-ին Հայաստանի երկաթուղու զարգացմանը ուղղվել է 6.5 մլրդ ՀՀ դրամ։ Կան նաև տեղեկություններ, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից վագոնների վերանորոգման աշխատանքները կազմակերպվում են Վրաստանում չափազանց ուռճացված գներով, այնինչ «Հայկական երկաթուղիները» ժամանակին ունեցել է Սանահինի, Գյումրիի, Երևանի, Իջևանի վագոնային վերանորոգման դեպոներ։

Գևորգ Գորգիսյանին դիմած քաղաքացին նաև պնդում է, որ կոնտեյներային հարթակը, որը մասնագիտացված տարածք է կոնտեյներային բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնատար վագոնների բեռնաթափման և բեռնման համար, զինված չէ համապատասխան վերամբարձ համակարգով և այժմ գործում է առանց վերամբարձ համակարգի։ Հայտնի է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում կատարվել են ստուգումներ աուդիտորական և հարկային մարմինների կողմից։ 

Հավելենք նաև, որ հայկական երկաթուղու համակարգը կառավարելու նպատակով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու կոնցեսիոն պայմանագրով սահմանվում են «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության սահմանափակումներ, որտեղ բացակայում է որևէ կառույցի ապամոնտաժման կամ վաճառքի իրավունքը։

Հաշվի առնելով տարամդրված տեղեկությունները Գևորգ Գորգիսյանը դիմել է նախարար Աշոտ Հակոբյանին խնդրելով պարզել վերոնշյալ էլեկտրական գնացքի իրական գինը, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են կատարվել նշված գումարներով և որքան իրատեսական են ներկայացված ծախսերը, ինչ վիճակում են այսօր վերոնշյալ դեպոները՝ գույքի հետ միասին, ուր է վերամբարձ համակարգ։

Նշեմ նաև, որ շոգեքարշի շահագործման պիտանելիության ժամկետը սահմանվում է 25 տարի։ Ըստ այդմ, խնդրել եմ պարզել, թե վերոնշյալ ներդրումներով հանդերձ որքան է շահագործվող շոգեքարշների միջին տարիքը, և քանի նոր շոգեքարշ է ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից։
Բացի այդ, խնդրել եմ տրամադրել աուդիտորական և հարկային մարմինների ստուգումների արդյունքներում կազմված ակտերը 2013-2018թթ ընթացքում: 


Շարունակելի․․․


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Էդմոն Մարուքյան
Անի Սամսոնյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Հրանտ Այվազյան