Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնում | Platform 138
Նոյեմբեր 14, 2026
Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնում | Platform 138

Հայաստանը գնում է դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ պատրաստվում է ընտրել ոչ դաշինքային պետության ճանապարհը։ Ինչո՞ւ Հայաստանը և Ադրբեջանը չմիացան եվրոպական անվտանգության հռչակագրին, մինչդեռ Վրաստանը միացավ, և ի՞նչ է սա նշանակում մեր տարածաշրջանի համար։

Այս թողարկման ընթացքում քննարկում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ապագան, Եվրամիության հետ հարաբերությունները, Ռուսաստանի ազդեցությունը և ոչ դաշինքային պետություն դառնալու շուրջ ակտիվացած քննարկումները։
Ի՞նչ է իրականում նշանակում անդամակցել միջազգային միություններին, ինչո՞ւ է դա ենթադրում որոշակի լիազորությունների փոխանցում, և կարո՞ղ է Հայաստանը սեփական անվտանգությունն ապահովել՝ չմիանալով որևէ ռազմաքաղաքական դաշինքի։

Անդրադառնում ենք նաև եվրոպական երկրների միջև տարաձայնություններին, ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանը, ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նախկին համագործակցությանը և Շվեյցարիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի օրինակներին։

Որքա՞ն կարժենա ոչ բլոկային կարգավիճակը Հայաստանի համար, և արդյո՞ք այն կարող է լուծել մեր անվտանգության խնդիրները։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան
Աննա Բաբայան