Քոչարյանի կալանքը՝ նոր քաղաքական տրիգեր․ կգնա՞ն փողոցային շարժման
Օգոստոս 27, 2026
Քոչարյանի կալանքը՝ նոր քաղաքական տրիգեր․ կգնա՞ն փողոցային շարժման

Կարո՞ղ են Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու նախկին իշխանությունների դեմ նոր քրեական գործընթացները վերածվել փողոցային պայքարի։

Այս եթերում խոսում եմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, խորհրդարանական ընդդիմության արձագանքի և այն քաղաքական գործընթացների մասին, որոնք կարող են հաջորդել այս զարգացումներին։ Անդրադառնում եմ նաև այն հարցին, թե ինչու ընդդիմադիր ուժերը կրկին կենտրոնանում են սեփական առաջնորդների, քրեական գործերի և գույքային խնդիրների պաշտպանության վրա, մինչ Հայաստանի համար առանցքային թեմաները՝ Տիգրանաշենը, սահմանադրական հանրաքվեն և արտաքին քաղաքական մարտահրավերները, մնում են երկրորդ պլանում։

Քննարկում եմ նաև Նիկոլ Փաշինյանի նոր քաղաքական դիրքավորումը՝ նախկին համակարգի դեմ պայքարի և «թալանը վերադարձնելու» խոստումների համատեքստում։ Ինը տարի իշխանության լինելուց հետո նույն խնդիրների չլուծված մնալը նոր հարցեր է առաջացնում դատաիրավական համակարգի, ապօրինի գույքի բռնագանձման և քաղաքական պատասխանատվության վերաբերյալ։

Իսկ այս կալանավորումները կդառնա՞ն ընդդիմության համար իրական փողոցային շարժման սկիզբ, թե՞ հերթական անգամ քաղաքական պայքարը կսահմանափակվի խորհրդարանական ելույթներով և սեփական խնդիրների պաշտպանությամբ։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Աննա Բաբայան