Դիվանագիտական կոպիտ սխալ. Ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել Ալիևին
Հունվար 22, 2026
Դիվանագիտական կոպիտ սխալ. Ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել Ալիևին

Այս թողարկման ընթացքում անդրադառնալու ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Համաշխարհային տնտեսական ֆորումի ելույթին, որը նաև հայտնի է Դավոսի ֆորում ոչ պաշտոնական անվանմամբ։

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Նիկոլ Փաշինյանին խաղաղություն հաստատելու համար։ Նիկոլ Փաշինյանին նա կոչել է երկրի ղեկավար, այնինչ Սահմանադրությամբ երկրի ղեկավարը հենց նախագահն է, իսկ Փաշինյանը՝ գործադիր իշխանության ղեկավար։

Խոսվում է այն մասին, որ նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում ապրում են իրենց ամենախաղաղ ժամանակաշրջանը, պատրաստվում են կարգավորել առևտրաշրջանառությունը, և Հայաստանը բենզին է ներկրել։

Ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա չլուծված հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ալիևի կառավարության՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու պահանջներին։

Նշվում է նաև մեր ներկայիս կառավարության անգործությունը։

Վերջում կոչ է արվում քաղաքացիներին 2026 թվականի ընտրություններին կատարել ճիշտ ընտրություն, քանի որ ելք կա, և հնարավոր է կանխել այդ կործանարար գործընթացը։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան
Գոհար Մաթևոսյան