Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը | Platform 85
Հունվար 17, 2026
Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը | Platform 85

Այս թողարկման ընթացքում քննարկվել է Փաշինյանի հույժ գաղտնի հրամանը, որով 3,5 մլրդ դրամ պարգևավճար է տրվել 16 պետական կառույցների աշխատակիցներին՝ նախարարներին, պատգամավորներին, փոխնախարարներին, վարչության պետերին, այդ թվում՝ 51 մլն՝ վարչապետին և փոխվարչապետերին։

Քննարկվել է նաև Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունը, թե Հայաստանում ևս, Ուկրաինայի օրինակով, հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել։ Վերլուծվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Քննարկվել են ժողովրդի պատկերացումները այդ մառախլապատ հարաբերությունների վերաբերյալ, քանի որ հիմա հասարակությունն ավելի շատ տեղյակ է հայ-թուրքական կամ հայ-լիբանանական հարաբերություններից, քան հայ-ռուսականից։

Վերլուծել և քննարկել են Եվրոպայում տիրող իրավիճակը. ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ն հեռանա Եվրոպայից, և ինչո՞ւ է Գերմանիան սկսել զինվել։

Խոսել են Արամ Սարգսյանի՝ տարիներ առաջ արված այն հայտարարության մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հակառուսական քննադատությամբ էր հանդես գալիս և սպասարկում էր ամերիկյան գլոբալիզմի շահերը։

Քննարկվել է նաև ընդդիմության միասնականության հարցը։ Ընդդիմությունը պետք է, մի կողմ դնելով բոլոր ամբիցիաներն ու տարաձայնությունները, միավորվի մեկ գաղափարի շուրջ։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Սրբուհի Գրիգորյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան
Կորյուն Շեկոյան