Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք
Հունվար 18, 2026
Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք

Այս տեսանյութի ընթացքում խոսում ենք միջազգային իրավիճակի մասին, որը գնալով ավելի լարված ու վտանգավոր է դառնում, բայց Հայաստանում գրեթե չի քննարկվում բավարար խորությամբ։ Թեմայի կենտրոնում Թրամփի քայլն է՝ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան միացնելու հարցը, որն արդեն վերածվում է միջազգային խոշոր բախման և լուրջ փորձության թե՛ Եվրոպայի, թե՛ ՆԱՏՕ-ի համար։

Գրենլանդիան Դանիայի կազմում գտնվող ինքնակառավարվող տարածք է, իսկ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Ստացվում է՝ ՆԱՏՕ-ի ամենահզոր անդամը՝ ԱՄՆ-ը, փաստացի պահանջ է ներկայացնում ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամից՝ տարածք վերցնելու ուղղությամբ։ Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլ նաև անվտանգային և աշխարհակարգային ցնցում է։

Քննարկում ենք նաև, թե ինչու է Թրամփը Գրենլանդիան ներկայացնում որպես «անվտանգային անհրաժեշտություն», ինչ դեր ունի Չինաստանի ու Ռուսաստանի գործոնը, ինչպես են արձագանքում եվրոպական երկրները և ինչու է այս իրավիճակը նմանվում նախկինում տեսած սցենարներին՝ «ուժեղի օրենքի» տրամաբանությամբ։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան