2026 թվականի ընտրություններին ընդառաջ ժողովուրդը հստակ պահանջ ունի ընդդիմությունից
Հունվար 08, 2026
2026 թվականի ընտրություններին ընդառաջ ժողովուրդը հստակ պահանջ ունի ընդդիմությունից

Դեռ տոներից առաջ, մի հարցազրույցում մանրամասն ներկայացրեցի իշխանությանը փոխելու ճանապարհային քարտեզը։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարել եմ՝ աներկբա հաղթանակի միակ ճանապարհը բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումն է և մեկ ընդդիմադիր ընտրական ցուցակով պայքարը գործող իշխանություններին հաղթելու համար:

Այսօր բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պնդում են, որ իրենց նպատակը երկրում իշխանափոխություն իրականացնելն է։ Ես հիմք եմ ընդունում այդ հայտարարությունները ու հավատում եմ ասված խոսքին։

Ուրեմն, եթե մենք չենք խաբում մեկս մյուսին ու մեր ժողովրդին, եթե անկեղծ ենք մեր նպատակների մեջ և իսկապես պայքարում ենք ոչ թե խորհրդարանական մեկ կամ մի քանի մանդատի, այլ երկրում համակարգային փոփոխության՝ իշխանափոխության համար, ապա միասնական ցուցակի դեմ խոսելն ուղղակի անհասկանալի է։

Երեկ «Գեոպոլիտիկա» տելեգրամյան ալիքում, որն ունի շուրջ 14 հազար հետևորդ, հարցում է անցկացվել, հետևյալ բովանդակությամբ․
Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը ո՞ր ֆորմատով պետք է մասնակցի ԱԺ ընտրություններին․
32% Առանձին թիմերով (ամեն թիմ հավաքի իր ձայները, հետո ԱԺ-ում կոալիցիայով վերցնեն իշխանությունը)
68% Մեկ միասնական ցուցակով (գլխավոր ուժերը միավորվեն մեկ ցուցակում)

Հարցվածների 68 տոկոսը գտնում է, որ գլխավոր ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն և մեկ միասնական ցուցակով հաղթեն Նիկոլ Փաշինյանին։

Հարց է առաջանում.
Հարգելի ընդդիմադիր գործիչներ, եթե բոլորիս նպատակը նույնն է, ապա ի՞նչ ավելի մեծ տարաձայնություններ կարող են խանգարել, որպեսզի միահամուռ ուժերով իրականացնենք ժողովրդի պահանջը։

Կա նաև դրա այլընտրանքը. կարելի է չբավարարել ժողովրդի պահանջը, առանձին-առանձին մասնակցել ընտրություններին, ջախջախվել ինչպես 2021թ-ին, փոշիացնել այն ձայները, որոնք կարող էին հաղթանակ ապահովել, արդյունքում խորհրդարանում ունենալ խղճուկ ներկայություն և հետո բողոքել, թե ժողովուրդը բավարար կերպով չմասնակցեց ընտրություններին, դրա համար էլ չհաջողվեց հաղթել։

Ժողովուրդը մինչև ընտրությունները ձևավորել է իր պահանջը և ընդդիմադիր ուժերից պահանջում է մի կողմ դնել բոլոր ամբիցիաներն ու տարաձայնությունները, միավորվել և փոխել իշխանությանը։ Եթե ժողովրդի այս պահանջը ընդդիմադիր ուժերի կողմից արհամարհվի, ապա ապագայում՝ ընտրարշավի ընթացքում, նրանք ժողովրդից այլևս ոչինչ չեն կարող ակնկալել։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան