.jpg)
Թողարկման ընթացքում անդրադառնում ենք հայ եկեղեցում ընթացող վերջին զարգացումներին։ Քննարկում ենք Միքայել սրբազանի այցը Քննչական կոմիտե, դրան հաջորդած իրադարձությունները և այն, թե ինչպես են դրանք փոխում եկեղեցական ներքաղաքական դինամիկան։ Վերլուծվում է այն տեսակետը, ըստ որի՝ Փաշինյանի նպատակը եկեղեցական բուրգի վերակառուցումն է, և այդ գործընթացը կարող է մտնել վճռական փուլ արդեն առաջիկա օրերին։ Եթե Վեհափառը սկսի փնտրել կոմպրոմիսներ, ապա կարող է ձևավորվել ընկալում, որ այդ պահից եկեղեցու դիրքերը զգալիորեն թուլանում են։
Քննարկվում է նաև՝ ինչ պետք է արվեր Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումից հետո և արդյոք այդ քայլը բացում է ճանապարհը դեպի Մայր Աթոռի վրա աճող ճնշումներին։ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացվում է որպես Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից մեկը, որն ըստ որոշ գնահատականների, խանգարում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական հավակնություններին։ Այդ պատճառով շրջանառվում է տեսակետ, որ իշխանությունների օրակարգում առկա է եկեղեցու ներսում պառակտում և թուլացում առաջացնելու ուղեգիծ։