.jpg)
Ժիրայր Լիպարիտյանի ուրացումը, Ալիևի խոսնակները Հայաստանում | Platform 78
Այս թողարկման ընթացքում քննարկել ենք քաղհասարակության ներկայացուցիչների այցը Ադրբեջան։ Խոսել ենք այն մասին, թե իրականում ում շահերն են նրանք սպասարկում և ինչպես են Հայաստանում վերարտադրում ադրբեջանական օրակարգի մեկնաբանությունները։ Այսօր փորձում են հումանիզացնել Ադրբեջանի քաղաքական վերնախավին, իսկ վաղը՝ բնական գործընթացի նման կներկայացվեն նոր գրանտային այցերը դեպի Ադրբեջան։ Միաժամանակ, Փաշինյանը ձևավորել է փորձագետների խումբ, սակայն բաց է մնում հիմնական հարցը՝ ովքեր են նրանք, ինչ անցած ուղի ունեն և ինչ իրավական, մասնագիտական կամ հանրային հիմքով են հանդես գալիս խաղաղության գործընթացի վերաբերյալ այսպիսի հայտարարություններով։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։