Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող կոչերը
Մայիս 03, 2023
Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթը Եվրոպայի Խորհրդի Տեղական և Տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանում։ Բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին և դադարեցնել Լաչինի շրջափակումը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպությունը իրավիճակի շուրջ հայտնել են իրենց մտահոգությունները։ ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության հանձնակատարները կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով երկկողմ երթևեկությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և ԵԱՀԿ-ն անցկացրել են արտակարգ հանդիպումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և Եվրոպական խորհրդարանը ևս դիմել են Ադրբեջանին՝ վերականգնելու Լաչինի միջանցքով երթևեկությունը։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան