Այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում ներկայացվում էր կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ծրագրերին. պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրմանը գյուղացուն ուղղակիորեն և թիրախային։