ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի ելույթը Ձորագետ գետի վրա կառուցված և նախետեսվող ՀԷԿ-երի վերաբերյալ:
Փետրվար 12, 2020
Փետրվարի 11-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանն իր ելույթում անդրադարձել է Ձորագետ գետի վրա նախատեսվող ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության հայտին: «67 կմ երկարություն ունեցող Ձորագետ գետի վրա արդեն իսկ կառուցված են 4 ՓՀԷԿ-եր, մեկն էլ այս պահին գտնվում է կառուցման փուլում: Գնահատվե՞լ է արդյոք բոլոր այդ ջրօգտագործողների գործունեության կուտակային ազդեցությունը գետի ավազանի, ջրերի որակի կենսաբազմազանության և ջրային էկոհամակարգերի վրա։ Պարզ չէ, թե արդյո՞ք հայտում հաշվի առնվել են կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային հոսքերի նվազման միտումները ջրառի քանակների ու բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ»,իր խոսքում նշել է պատգամավորը: