«Անցումային արդարադատությունը պետք է լիներ անմիջապես իշխանափոխությունից հետո»․ Մանե Թանդիլյան։

Մայիս 17, 2019
-Տիկին Թանդիլյան, Ձեզ համար սպասելի՞ էր Հատուկ քննչական ծառայության որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելու հետ կապված։
-Ես համոզված եմ, որ հավատարմագրային կառավարման տալու գործընթացը պատշաճ կատարվել է, մենք միշտ էլ շեշտել ենք՝ հարցը քաղաքական հարթության մեջ է և էթիկայի կանոններից ելնելով, պատգամավորի վարքագծի կանոններից ելնելով՝ պատգամավորը, ով շահեր ունի, ակնհայտորեն սեփական շահերը գերակա են լինում։
Պատգամավորի էթիկայի կանոններից է ելնում, որ նա չպետք է զբաղվի ձեռնարկատիրությամբ և հանձնի հավատարմագրային կառավարման։
Ինչո՞ւ քննարկումների ժամանակ մենք շեշտեցինք, որ շահերի բախման մասին հայտարարություն է անհրաժեշտ անել, որպեսզի քաղաքացիներն իմանան՝ տվյալ անձի արտահայտած միտքը, շահերի տիրույթում է։
Երբ խոսում էինք բիզնեսի և քաղաքականության մասին, հենց սա նկատի ունեինք, թե արդյոք մեր երկրում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են։
Ասել, որ տարանջատման տոկոսը նույնն է, ինչ նախկինում, այդպես չէ։
-Բայց մի պատգամավորի ներկայությունը բավարա՞ր է՝ ասելու, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են։
-Լավ հարց է, որովհետև մի պատգամավորի ազդեցությունը նկատելի է ամբողջ խմբակցության և կուսակցության վրա։
Սա առաջինն ու վերջինը չի լինելու, դուք տարբեր քննարկումների ժամաակ դա կնկատեք, երբ տվյալ անձի բիզնես շահերի հետ առնչվող հարցեր լինեն։
Միայն հավատարմագրային կառավարման հանձնելով՝ բիզնես շահերը չեն նվազում։
Քաղաքական որակումներ տալու խնդիր կա, ԱԺ խորհուրդը գործ ունի անելու։
–Բավարար չէ՞ր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը։
-Հայտարարությունն ինչի՞ մասինն էր, որ սպասում են պարզաբանման առ այն, որ ձեռնարկատիրական գործունեությունը հավատարմագրային կառավարմա՞ն է տրված, իհարկե այդպես է։ 
Այստեղ գործ ունենք քաղաքական մոտեցման հետ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անցած գումարման Ազգային ժողովում պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ գնում էր տարբեր բիզնեսների բացման, այստեղ պետք է հասկանալ, որ սա անուղղակի աջակցություն էր։
-Կառավարության որոշմամբ այսօր մոտ 1 միլիարդ դրամ հատկացվեց Ազգային ժողովին, որից միայն 183 միլիոնը ԱԺ նախագահի գործուղումներին է ուղղվելու։
Խորհրդարանում առահասարակ տնտեսումներ անելու տեղեր կա՞ն, ծախսերը որքանո՞վ են ուռճացված։ -Ո՞րն է հիմնավորումը ԱԺ նախագահի գործուղումներին այդքան գումար հատկացնելու, արդյոք մինչ այդ եղած միջոցները բավարար չէի՞ն, ի՞նչ արդյունք էինք ակնկալում, որ չստացանք, հիմա գումար ենք ավելացնում, որ ստանա՞նք։
Գոնե ինձ համար տեսանելի է, որ այդ գործուղումները որևէ շոշափելի արդյունք չեն բերում։
-ԱԺ նախագահի որոշմամբ անցումային արդարադատության թեմայով լսումներ են անցկացվելու,
Ձեր քաղաքական ուժը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի հետ կապված։
-Անցումային արդարադատությունն էլ ունի իր ժամանակը,  մեկ տարի խոսել այդ մասին, բայց ընդամենը մեկ լսում անել, որը անհայտ է կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ։
Անցումային արդարադատությունը պետք է լիներ անմիջապես իշխանափոխությունից հետո։  
Մանրամասները՝ տեսանյութում։
Շողիկ Գալստյան 

 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Էդմոն Մարուքյան
Գրիգորի Դոխոյան