Լուսավոր Հայաստան Կուսակցությունը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի դաշինքով
Դեկտեմբեր 12, 2016

2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստորագրեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Ներկայացնում ենք հուշագրի ամբողջական բովանդակությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝
- hավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, 
- գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, 
- ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրադավարական զարգացման առաջնահերթությունից,
- ականջալուր լինելով հակասությունները հարթելու եւ համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, 
 Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին: 
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 
ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով: 
բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: 
 գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: 
դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։ 
ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա եւ նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատեւ ու կայուն զարգացումը:

Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցութան Խորհրդի նախագահ
Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ
Սասուն Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Հարություն Բաբայան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան
Կորյուն Շեկոյան
Մագդա Արսենյան