
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդունել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար,
Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Հայկ Վարդանյանին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-մոլդովական հարաբերությունների և միջխորհրդարանական համագործակցության, Մոլդավայի հայ համայնքի կյանքի և համայնքի հետ հարաբերությունների զարգացման հետ կապված մի շարք հարցեր: