Լուսավոր Հայաստան Կուսակցություն և «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության (VVD) ներկայացուցիչներ. հանդիպում։

Այսօր, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը Ազգային ժողովում հյուրընկալել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության (VVD) ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական դաշտի, օրակարգի և Լուսավոր Հայաստանի անելիքների վերաբերյալ հարցերը:
Այցի նպատակն է կազմակերպել եռօրյա հատուկ թրեյնինգներ Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջխաղացման, ռազմավարության մշակման և պատգամավորների արդյունավետության բարձրացման նպատակով:
«Ազատության և Ժողովրդավարության» կուսակցությունը (VVD) Եվրոպական խորհրդարանի ALDE խմբի անդամ է: