ԼՀԿ-ն առաջարկում է՝ Երևանի ավագանու նիստերին մասնակցեն բոլոր ցանկացողները, լրագրողները նիստերը լուսաբանեն հենց դահլիճից:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։
Նախագծի հիմնական
զեկուցող ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները։