Ընդունելություն Լիբերալ քաղաքականության դպրոց
Մարտ 01, 2018

Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ:
Դպրոցում դասախոսություններով հանդես կգան հայ և օտար հայտնի քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ: Դպրոցը համագործակցում է միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների հետ։

Ուսուցումն անվճար է: 

Ուսանողներին կշնորհվեն ավարտական վկայականներ: Շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցել միազգային կրթական ծրագրերի:

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2018թ. մարտի 31-ը: Դասընթացը կմեկնարկի ապրիլին: Տևողությունը՝ 3-4 ամիս: Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 2 օր, ժամը՝ 18:30-20:30: Նախատեսվում են նաև արտագնա դասընթացներ։

Լիբերալ քաղաքականության դպրոց կարող են դիմել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր՝

• 18-30 տարեկան են
• Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են ԲՈՒՀ-ում։

Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հետաքրքրվածության նամակ (motivation letter) և կցել ինքնակենսագրությունը (CV, ներառյալ կոնտակտային տվյալներ և Ֆեյսբուքի էջի հղումը) հետևյալ էլ. հասցեով՝ liberalschool17@gmail.com 
Ընդունելությունը կկայանա դիմումների փաթեթի ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 
055 77 49 14 հեռախոսահամարով:


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Պապիկյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան