Տեղի կունենա Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ համագումարը
Փետրվար 12, 2018

Փետրվարի 17-ին Լուսավոր Հայաստան Կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը։ Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով համագումարը կընտրի նոր Կառավարման խորհուրդ, Խորհրդի նախագահ  և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։

Առաջիկա համագումարով կամփոփվի Լուսավոր Հայաստան Կուսակցության գործունեության երկու տարվա արդյունքը։ Մասնավորապես՝ Խորհրդի անդամները կներկայացնեն քաղաքական ձեռքբերումները և երկամյա ֆինանսական հաշվետվությունը։

Համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր Եվրոպական Լիբերալների Ալյանս Կուսակցությունից և այլ միջազգային կառույցներից։

Հ․Գ Հավելյալ տեղեկատվություն լրատվամիջոցներին կտրամադրվի ավելի ուշ։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Աստղիկ Ավետիքյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Անի Սամսոնյան
Գրիգորի Դոխոյան