Վեթինգը մենք ենք դրել շրջանառության մեջ. Դա նոր բան է. Էդմոն Մարուքյան։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ «Իմ քայլը» հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծ է պատրաստում, սակայն որևէ տեղեկություն չկա. «Որևէ խումբ չի ստեղծվել»:
Նա նշել է, որ իրենք պետք է իմանան, թե ում հետ աշխատել.
«Կարո՞ղ եք ասել՝ ով է գրում անցումային արդարադատության նախագիծը:
Նախարարին ենք հարցնում, ասում է՝ խորհրդարանում գրում են, ձեզ ենք հարցնում, ասում եք՝ խումբ ա, բան, կոլեգիալ գրում են. ո՞վ է, պատասխանատուի անունը տվեք, այդ մարդու հետ շփվենք»։