Քաղաքական համակարգի հավասարակշռում

Հայաստանում ստեղծված դե ֆակտո միակուսակցական համակարգի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ քաղաքական ուժերի փոխադարձ հավասարակշռման արդյունավետ մեխանիզմները մեզ մոտ չեն գործում: Քաղաքական համակարգում, քաղաքական ուժերը պետք է մեկը մյուսի նկատմամբ փոխզսպման և հավասարակշռման դեր կատարեն` ներկայացնելով այլընտրանքային գաղափարներ, տեսլականներ և ծրագրեր, որի արդյունքում իշխանություն ունեցող քաղաքական ուժերը չեն ունենա գաղափարներ ներկայացնելու և պարտադրելու մենաշնորհ:

Հայաստանում, քաղաքական ուժերը չեն կարողանում միմյանց հավասարակշռել ոչ միայն նյութական ռեսուրսներով և կառավարման լծակներով, այլև` գաղափարներով: Գաղափարական միօրինակությունը քաղաքական պայքարը զրկում է բովանդակությունից` վերածելով իշխանության համար մրցավազքի, որտեղ գլխավոր ռեսուրսները ֆինանսական, տեխնիկական և կառավարման լծակներն են: Իսկ այս ոլորտներում, իշխանությունը միշտ ավելի ուժեղ է ընդդիմությունից:

Քաղաքական պայքարի և հավասարակշռման բացակայությունը արգելակում է պետության զարգացումը: Պայքարը զարգացման գլխավոր երաշխիքն է: Հեգելի` «Հակադրությունների միասնության պայքարի օրենքը», ըստ որի պայքարը զարգացման գլխավոր երաշխիքն է, գործում է ինչպես բնության, այնպես էլ` քաղաքականության մեջ: Հակադիր կողմերի միջև պայքարը բերում է զարգացման և արգելակում է լճացումը: Սրա ապացույցն է կուսակցական պայքարի բրիտանական մոդելը, որը դարձել է բրիտանական պառլամենտարիզմի հենասյուներից մեկը և տարածվել աշխարհի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներում: Հայաստանում քաղաքական դաշտը լճացած է, որովհետև չկա այլընտրանքային գաղափարների պայքար, որը կբերեր քաղաքական ուժերի փոխադարձ զսպման և հավասարակշռման` նպաստելով զարգացմանը:

«Լուսավոր Հայաստան»-ի նպատակն է` քաղաքական դաշտում հաստատել հավասարակշռված պայքար, ներկայացնել տարբերվող մոտեցումներ և գաղափարներ, հաստատել քաղաքական նոր մշակույթ և քաղաքական համակարգում զարգացնել փոխզսպման ու հավասարակշռման մեխանիզմները:


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Էդմոն Մարուքյան
Անի Սամսոնյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան