Քաղաքական սոցիալականացում
Հայաստանում քաղաքական դաշտի անառողջ վիճակը և քաղաքականության նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է այնպիսի կարևոր գործոնով, ինչպիսին է քաղաքական սոցիալականացումը: Սա մի գործընթաց է, որի ընթացքում մարդիկ ձևավորում են իրենց գաղափարները, արժեքները և վերաբերմունքը քաղաքականության մասին, տեղեկացվում քաղաքական ինստիտուտների, դրանց հիմնական գործառույթների ու նպատակների վերաբերյալ: Քաղաքական սոցիալականացման հիմնական օղակներն են ընտանիքը, դպրոցը, մեդիան, քաղաքական կուսակցությունները և այլն: Ընդ որում, ինչպիսի գաղափարներ ու արժեքներ քարոզեն այս օղակները, այնպիսին էլ կլինի քաղաքականությունը:

Հայաստանի անկախացումից մինչև այսօր դպրոցը, ընտանիքը, մեդիան և քաղաքական կուսակցությունները, պատշաճ կերպով մեր հասարակությանը չեն տեղեկացրել, թե ինչ է քաղաքականությունը, կուսակցությունը, պառլամենտարիզմը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը: Ազատության և հավասարության արժեքների փոխարեն, ամենուր քարոզվել են սովետական ավտորիտար մտածողության վրա հիմնված գաղափարներ, որը մարդկանց մոտ առաջացրել է հարմարվողականություն և պասիվություն: Հասարակությանը քարոզվել է, որ քաղաքականությունը կեղտոտ և անբարո միջավայր է, որից պետք է հնարավորինս հեռու մնալ: Այս համատարած քարոզի արդյունքում, մարդիկ մեկուսացել են քաղաքականությունից` չնկատելով, որ հենց քաղաքականության միջոցով են լուծվում իրենց համար կենսական բոլոր հարցերը:

Մարդկանց քաղաքական մեկուսացվածությունը և քաղաքական գիտելիքների պակասը Հայաստանի քաղաքական ուժերի մոտ մեծացրել է անպատասխանատվության զգացումը: Այս պայմաններում, միմյանց հետ հաճախ մտնելով ներկուլիսային պայմանավորվածությունների մեջ և ոտնահարելով հասարակության շահերը՝ քաղաքական ուժերը լուծել են իրենց մասնավոր և կլանային շահերը:

Հայաստանի քաղաքական ուժերն ու կուսակցությունները  չեն իրականացրել քաղաքական սոցիալականացում, մարդկանց չեն տվել քաղաքական գիտելիքներ և տեղեկատվություն, չեն տարածել իրական քաղաքական արժեքներ ու գաղափարներ: Կամա թե ակամա, նրանք հասարակությանը մեկուսացրել են քաղաքականությունից՝ մարդկանց վերաբերվելով իբրև մեկանգամյա քվեարկողների, որոնց կարիքն առաջանում է 4-5 տարին մեկ: Սա է պատճառը, որ քաղաքացիական շարժումները խուսափում են քաղաքականացվելուց` ունենալով քաղաքականության մասին թյուր պատկերացումներ և նվազ գիտելիքներ:

«Լուսավոր Հայաստան»-ի խնդիրն է  Հայաստանում սկսել լայնամասշտաբ քաղաքական սոցիալականացման գործընթաց, տարածել քաղաքականության մասին իրական և համապարփակ տեղեկատվություն, սերմանել այնպիսի արժեքներ ու գաղափարներ, որոնց օգնությամբ քաղաքացիները դուրս կգան պասիվ կարգավիճակից, քաղաքական գործիքից կվերածվեն քաղաքական գործոնի և ակտիվ քաղաքական մասնակցի` վերահսկողություն հաստատելով քաղաքական համակարգի վրա և դառնալով երկրի իրական տերը:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Անի Սամսոնյան
Անահիտ Կարապետյան