.jpg)
Մեզ խաբե՞լ են, թե՞ մենք ենք մեզ խաբում․ հայկական պատմության ամենավտանգավոր միֆերը
Քննարկում ենք Ժիրայր Լիպարիտյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, Հայաստանի անցյալի ու ներկայի վերաբերյալ նրա գնահատականները, քաղաքական քարոզչությունը և դրա ազդեցությունը հանրային մտածողության վրա։
Որտե՞ղ է ավարտվում պատմական միֆը և սկսվում իրականությունը։ Կարո՞ղ է միֆերի դեմ պայքարն ինքնին վերածվել նոր միֆերի ստեղծման։ Ո՞վ է պատասխանատու Արցախի կորստի համար, և ինչո՞ւ են Հայաստանի պատմական պարտությունների պատճառները հաճախ փնտրվում միայն արտաքին ուժերի գործողություններում։
Խոսում ենք նաև հայկական բանակի մարտունակության և թալանի վերաբերյալ հակասական պատկերացումների, Կարսի ու Նախիջևանի պատմության, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարության, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության և Սահմանադրության փոփոխության շուրջ ձևավորված թեզերի մասին։