Թալանը հետ բերելու նոր փուլ․ ինչո՞ւ է Փաշինյանին կրկին պետք նախկինների թեման
Օգոստոս 29, 2026
«Պլատֆորմ» փոդքասթի այս թողարկման ընթացքում քննարկում ենք Հայաստանում ձևավորված նոր ներքաղաքական իրավիճակը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից և նախկինների դեմ պայքարի նոր փուլից մինչև Տիգրանաշենի հարցը, սահմանադրական հնարավոր հանրաքվեն և արտաքին քաղաքական մարտահրավերները։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկին վերադառնում «նախկինների », թալանի վերադարձի և սոցիալական արդարության օրակարգին։ Արդյո՞ք այսօր տեղի ունեցող գործընթացները 2018 թվականի հեղափոխության շարունակությունն են, թե հեղափոխական օրակարգն արդեն վերածվել է իշխանության պահպանման քաղաքական գործիքի։ Եվ ինչո՞ւ է իշխանությունը շարունակում հանդես գալ ընդդիմադիրի դիրքերից՝ տարիներ շարունակ գտնվելով իշխանության ղեկին։

Խոսում ենք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների, Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների, Տիգրանաշենի, Հայաստանի ինքնիշխանության շուրջ մտահոգությունների և այն մասին, թե ինչու ներքաղաքական պայքարի ֆոնին երկրի ապագայի մասին առանցքային հարցերը մնում են երկրորդ պլանում։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Աննա Բաբայան
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան