Փաշինյան -Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում
Սեպտեմբեր 02, 2026
Փաշինյան -Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում

Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը արտաքին քաղաքական տարբեր ուղղություններով փորձում է միաժամանակ պահպանել գործող հարաբերությունները և նոր «այլընտրանքներ» փնտրել։ Բայց որքանո՞վ է հնարավոր միաժամանակ մնալ ԵԱՏՄ-ում, օգտվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից և այդ ընթացքում հայտարարել Եվրամիության ուղղությամբ շարժվելու մասին։

Այս տեսանյութում անդրադառնում եմ Բիշքեքում Նիկոլ Փաշինյան–Վլադիմիր Պուտին հանդիպմանը, ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ընդունված օրենքին, ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությանը և հանրաքվեի թեմային։ Քննարկում եմ նաև այն հակասությունը, երբ Հայաստանի իշխանությունը հայտարարում է եվրոպական ուղղության մասին, բայց միաժամանակ փորձում է պահպանել ԵԱՏՄ-ի շրջանակում գործող տնտեսական և քաղաքական հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվում նաև Ռուսաստանի դիրքորոշմանը, ըստ որի ԵՄ և ԵԱՏՄ ուղղությունները երկարաժամկետ առումով անհամատեղելի են և Հայաստանը պետք է հստակ ընտրություն կատարի։ Քննարկում եմ, թե ինչ կարող է նշանակել այդ ընտրությունը Հայաստանի տնտեսության, արտահանման, էներգետիկ համակարգի և հայ-ռուսական հարաբերությունների համար։

Միաժամանակ վերլուծում եմ իշխանության վերջին տարիների արտաքին քաղաքական քայլերը և այն վտանգը, որ հերթական չհաշվարկված որոշումը կարող է Հայաստանը հասցնել մի իրավիճակի, երբ գործող տնտեսական ու ռազմավարական հնարավորությունները կորցվեն, իսկ նոր ուղղության իրական երաշխիքներ այդպես էլ չլինեն։

Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում և տարածեք տեսանյութը։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Աննա Բաբայան
Կորյուն Շեկոյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան