Խցանումների դեմ սխալ լուծում․ մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ
Սեպտեմբեր 10, 2026

Խցանումների դեմ սխալ լուծում․ մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ

Կարո՞ղ է մարզային տրանսպորտը սահմանափակելով լուծել Երևանի խցանումների խնդիրը, թե՞ դրա արդյունքում պարզապես ավելի է բարդանալու մարզերից մայրաքաղաք եկող մարդկանց առօրյան։

Այս եթերում խոսում եմ #Երևան ի տրանսպորտային խնդիրների, Տիգրան Ավինյանի հայտարարության և մարզային տրանսպորտի՝ Երևանի ներսում կանգառներ կատարելու սահմանափակման մասին։ Անդրադառնում եմ նաև այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս մոտեցումը մարզերից Երևան եկող ուսանողների, աշխատողների և հազարավոր քաղաքացիների համար, որոնք արդեն այսօր ստիպված են օգտվել չկարգավորված, երբեմն նաև վտանգավոր տրանսպորտային միջոցներից։

Քննարկում եմ նաև խնդրի ավելի խորքային պատճառները՝ հանրապետության մասշտաբով միասնական ու արդյունավետ հանրային տրանսպորտային ցանցի բացակայությունը, Երևանի անկանոն կառուցապատումը, նոր շենքերի պատճառով փողոցների և ենթակառուցվածքների գերծանրաբեռնվածությունը, օդի աղտոտվածությունն ու տարիներով կուտակված կառավարման սխալները։ Եթե քաղաքային տրանսպորտային համակարգը չի կարողանում ապահովել հարմար և արագ տեղաշարժ, մարզային տրանսպորտը քաղաքի ծայրամասերում կանգնեցնելը խնդրի լուծում չի դառնում։

Իսկ այս որոշումը իրականում կնվազեցնի՞ Երևանի խցանումները, թե՞ պարզապես լրացուցիչ ծախս ու անհարմարություն կստեղծի մարզերի բնակիչների համար՝ առանց քաղաքի հիմնական խնդիրներից որևէ մեկը լուծելու։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Աննա Բաբայան
Գոհար Մաթևոսյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան