ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում
Մայիս 03, 2026

ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում

Այս տեսանյութում անդրադարձ է կատարվում Երևանում սպասվող եվրոպական քաղաքական համաժողովին, Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում և ինչ մեսիջ է փոխանցվում այս գործընթացներով։

Քննարկվում է այն թեզը, որ այս միջոցառումները ներկայացվում են որպես եվրոպական ինտեգրման կարևոր քայլ, մինչդեռ իրականում որևէ խոսք չկա Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մասին։ Ընդգծվում է, որ նույնիսկ վիզաների ազատականացումը լավագույն դեպքում պահանջում է ևս մի քանի տարի և կախված է բարդ քաղաքական որոշումներից։

 

Տեսանյութում շեշտվում է նաև, որ այս գործընթացները կարող են օգտագործվել որպես ներքաղաքական գործիք՝ ընտրություններից առաջ աջակցություն ցուցադրելու և ընտրողի վրա ազդեցություն ունենալու նպատակով։

Առանձին անդրադարձ է կատարվում արտաքին քաղաքականության հարցերին՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է առավել զգուշավոր լինի տարածաշրջանային լարվածությունների ֆոնին և չներքաշվի մեծ խաղերի մեջ՝ չունենալով հստակ պետական շահերի հաշվարկ։

Քննարկվում է նաև հայ–ֆրանսիական հարաբերությունների իրական ներուժը և այն բաց թողնված հնարավորությունները, որոնք տարիներ շարունակ չեն օգտագործվել։ Ընդգծվում է, որ փոխարենը գերակշռել է PR-ը, ոչ թե բովանդակային համագործակցությունը։

Տեսանյութի վերջում բարձրացվում է հիմնական հարցը՝ արդյոք Հայաստանը շարունակում է ապրել արտաքին խոստումների և պատրանքների մեջ, թե պետք է անցնի իրական պետական քաղաքականության։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Կորյուն Շեկոյան
Աննա Բաբայան