Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում
Ապրիլ 05, 2026

Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում

Արդյո՞ք Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, թե պարզապես զգուշացնում հնարավոր ռիսկերի մասին։

Այս թողարկման ընթացքում վերլուծում ենք հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը և այն քաղաքական գործընթացները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի ապագայի վրա։ Քննարկում ենք՝ ինչու են կողմերը սկսել բացահայտ խոսել միմյանց հետ, ինչու է բարձրաձայնվում ՀԱՊԿ -ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման, և ինչպիսի քաղաքական, տնտեսական ու անվտանգության ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի համար։

Խոսում ենք նաև այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա քաղաքական զարգացումների արդյունքում, և արդյոք կարող է աճել լարվածությունը տարածաշրջանում։ Քննարկում ենք՝ արդյոք Ռուսաստանը իրականում սպառնում է Հայաստանին, թե պարզապես բացահայտ ասում է, թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների դեպքում։

Տեսանյութում ներկայացված է փաստերի և գնահատականների համադրություն՝ օգնելու հասկանալ, թե ինչ ուղղությամբ կարող են զարգանալ հայ-ռուսական հարաբերությունները և ինչ ազդեցություն կարող է դա ունենալ Հայաստանի անվտանգության, տնտեսության և միջազգային դիրքի վրա։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Արմեն Եղիազարյան
Աստղիկ Ավետիքյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան