
Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը
Ctrl Z-ի չորրորդ թողարկման հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Նա առաջին անգամ ներկայացնում է իր հրաժարականի պատճառները՝ կապված խաղաղության պայմանագրի այն կետերի հետ, որոնք սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Մարուքյանը նաև անդրադառնում է 44-օրյա պատերազմի ժամանակ պետական համակարգում տիրող տեղեկատվական քաոսին, զինամթերքի բացակայությանը և նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձություններին։
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ բանախոսը խոսում է 2026 թվականի ընտրություններին նոր բևեռ ձևավորելու անհրաժեշտության և «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության մասին։ Նա քննարկում է Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանի հետ ունեցած իր զրույցը և հերքում իրեն ուղղված մեղադրանքները։ Ըստ նրա՝ երկրում իրականում կադրային սով չկա, պարզապես համակարգը փակ է ոչ թիմակից պրոֆեսիոնալների համար։
Տնտեսական հարթությունում Մարուքյանը մատնանշում է բանկային համակարգի գերշահույթների և բանկային գաղտնիքի վերացման խնդիրները։ Հարցազրույցի վերջում նա վերահաստատում է իր քաղաքական գործունեությունը շարունակելու որոշումը՝ անկախ ընտրական արդյունքներից։ Նա շեշտում է, որ իր նպատակը պետական շահի պաշտպանությունն է թե՛ որպես իրավաբան, թե՛ որպես քաղաքական գործիչ։