.jpg)
Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում
Այս հաղորդման ընթացքում խոսել եմ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և երկրի անկախության հետ կապված հարցերի մասին։ Վերլուծել եմ, թե ինչու են իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջ տանում Սահմանադրության փոփոխության թեման։
Քննարկվել է նաև այն տեսակետը, որ Սահմանադրությունը փոխելու պահանջը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշման հետ։
Հաղորդման ընթացքում անդրադարձել եմ նաև Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Հայաստանում կա երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», որը, նրա խոսքով, ցանկանում է խաղաղություն, և մյուս ուժերը, որոնք իբր ուզում են պատերազմ։ Ներկայացրել եմ, թե ինչու այս բաժանումը շատերի կողմից դիտվում է որպես քաղաքական մանիպուլյացիա ընտրություններից առաջ։
Առանձին խոսել եմ նաև Հայաստանի Անկախության հռչակագրի մասին՝ որպես Հայաստանի պետականության հիմք հանդիսացող փաստաթուղթ, և այն մտահոգությունների մասին, որոնք առաջանում են Սահմանադրության հնարավոր փոփոխությունների շուրջ։