.jpg)
Ամերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները
Այս տեսանյութում մանրամասն վերլուծում ենք ԱՄՆ փոխնախագահի պատմական և աննախադեպ այցի արդյունքները՝ համեմատելով այն տարածաշրջան կատարված նախկին բարձրաստիճան այցելությունների հետ։ Խոսում ենք ամենակարևոր ձեռքբերման՝ Միացյալ Նահանգներից հետախուզական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման մասին, որը պաշտպանական ոլորտում նոր որակ է հաղորդում հայ-ամերիկյան հարաբերություններին։ Անդրադառնում ենք նաև այցի էմոցիոնալ ու քաղաքական կողմերին, մասնավորապես՝ Ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին հաջորդած աղմկահարույց ու ջնջված գրառմանը, որը լուրջ քննադատության է արժանացել ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների կողմից։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի հետ կնքված ռազմավարական խարտիայի վտանգավոր ձևակերպումներին, որտեղ խոսվում է Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի մասին՝ առանց Հայաստանի սուվերենության հստակ շեշտադրման։
Վերլուծվում է նաև էներգետիկ անվտանգության հարցը՝ սկսած ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգումից մինչև թուրքական ու ադրբեջանական էներգահամակարգերին միանալու հնարավոր ռիսկերը։
Տեսանյութի վերջում ներկայացվում են բացառիկ արխիվային կադրեր 2017 թվականին ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթից, ինչը փաստում է, որ այսօրվա դիվանագիտական հաջողությունները տարիների հետևողական լոբբինգի և աշխատանքի արդյունք են։