Փաշինյանը՝ ԵՄ-ի ու Մոսկվայի արանքում, Արցախի էլիտան Բաքվի բանտում. ինչպես հասանք այս խայտառակությանը 
Փետրվար 07, 2026
Փաշինյանը՝ ԵՄ-ի ու Մոսկվայի արանքում, Արցախի էլիտան Բաքվի բանտում. ինչպես հասանք այս խայտառակությանը 

Այս փոդքասթի ժամանակ քննարկվել են Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող հարցերը։ Խոսվել է այն մասին, որ մինչ արցախյան էլիտան գտնվում է ադրբեջանական բանտերում և փոտրվարի 5-ին Բաքվում կայացված շինծու դատավճիռներով ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը և նախագահի նախկին խորհրդական ու նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Խոսվել է Աբու Դաբիում ՀՀ վարչապետին և Իլհամ Ալիևին հանձնված «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակի մասին։ «Եղբայրության» մրցանակ այն պարագայում, երբ հայ պաշտոնյաները պատանդ են թշնամու մոտ։

Պատմել են նաև այն բացթողումների մասին, որոնք թույլ են տվել իշխանությունները։ Կարելի էր այնպես անել, որ Արցախի պաշտոնյաները չհայտնվեին Բաքվի դատարաններում և մարդիկ կարողանային անվտանգ հասնել Հայաստան, եթե լիներ պետական հստակ ռազմավարություն և աշխատանք դաշնակիցների հետ։ 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության հայտին ու Նիկոլ Փաշինյանի վերջին այցերին։ Դրանից հետո խոսվել է Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստան կատարած այցի և հատկապես Լավրովի հետ հանդիպման մասին։ Սա  արտաքին քաղաքական «խարդավանքների» շղթա է, որտեղ մի կողմից խոսվում է Արևմուտքի մասին, մյուս կողմից՝ փորձ է արվում հարթել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Խոսվել է, թե ինչ կոնկրետ ու բարդ պայմաններ են դրվել Հայաստանի առաջ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում Թրիփփ-ի կառուցման ֆոնին։ Մասնավորապես, քննարկվել է Երասխի մետաղաձուլական գործարանի թիրախավորումը, որը բացահայտ հարված էր Հայաստանի ինքնիշխան տարածքին և տնտեսական զարգացմանը։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան