Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջ
Հունվար 27, 2026

Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ իշխանությունը մատուցում է որպես առաջընթաց, իրականում հարված է մեր պետականությանը։ ԵԽԽՎ բանաձևը շրջանցել է քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները՝ դրա փոխարեն օրինականացնելով հարձակումը Եկեղեցու դեմ և հող նախապատրաստելով 2026-ին ընդդիմությանը «զտելու» համար։

Ստորև ներկայացնում եմ բանաձևի խնդրահարույց հատվածը, որտեղ տեղ են գտել բացառապես իշխանական թեզերը.

Ինչ վերաբերում է լիակատար մոնիտորինգի ընթացակարգի տակ գտնվող երկրներին՝

5.1. Հայաստանի. Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում Հայաստանում բոլոր կողմերից առկա չափազանց մեծ բևեռացման և քաղաքական հակառակորդների թիրախավորման (ստիգմատիզացիայի) կապակցությամբ։ Այն խորապես մտահոգված է Վարչապետի և Հայ Եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու դավադրությունների մասին զեկույցներով։

Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր անցկացված երեք հաջորդական ընտրությունները զերծ են եղել անօրինականություններից՝ Վեհաժողովը վերստին նշում է հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի ներդրման անհրաժեշտությունը։

2026 թվականի հունիսի համապետական ընտրություններին ընդառաջ՝ Վեհաժողովը կոչ է անում բարելավել հարաբերությունները քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև՝ երաշխավորելու համար, որ նախընտրական քարոզարշավը հիմնված լինի խնդիրների ու քաղաքականության վրա և զերծ լինի ընտրություններին մասնակցողների միջև անձնական հարձակումներից։ Այս համատեքստում Վեհաժողովը հղում է անում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) հանձնարարականին, ըստ որի՝ «ընտրովի մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն վարքագծի համապատասխան կանոնագրքեր, որոնք կարգելեն ատելության խոսքի կիրառումը, կոչ կանեն իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ դրա կիրառումից, հավանություն տալուց կամ տարածումից, և կնախատեսեն պատժամիջոցներ»։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում գործող Վարչապետի մտադրությունը՝ 2026 թվականի համապետական ընտրություններից հետո սահմանադրական հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Դավիթ Խաժակյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան