Դիմում եմ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին

Դիմում եմ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին
Հարգելի՛ Հայր Ռուբեն, ուզում եմ իմանաք, որ Դուք ունեք մեր լիակատար աջակցությունը Ձեր առաքելության իրականացման ճանապարհին։ Խնդրում եմ՝ ոչ մի դեպքում չընկրկեք մեր Եկեղեցու դեմ դուրս եկած անօրենների առջև։
Որպես իրավաբան՝ հավաստիացնում եմ, որ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի բոլոր գործողությունները օրինական և լեգիտիմ են, մինչդեռ նրա դեմ ուժային կառույցների կողմից իրականացվող գործողություններն ապօրինի են, իսկ վարչապետի արածը՝ հակասահմանադրական։
Պինդ մնացե՛ք, Հայր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են: