Եթե չեք հավատում, որ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության, մինչև ընտրությունները փոխեք իշխանությունը, ինչու՞մ է խնդիրը…
Հունվար 12, 2026
Նկատում եմ, որ վերջին շրջանում շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարում են, թե իշխանափոխությունը հնարավոր է, բայց ոչ ընտրություններով, այլ՝ ինչ-որ այլ գործընթացների միջոցով։

Ուզում եմ հասկանալ՝ նմանատիպ մտքեր արտահայտող մարդիկ ու՞մ ջրաղացին են ջուր լցնում։ Արդյո՞ք հենց գործող իշխանությունների շահերից չի բխում, որ ժողովուրդը հույս չկապի ընտրությունների հետ և չմասնակցի դրանց։
Եթե չեք հավատում, որ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության, մինչև ընտրությունները փոխեք իշխանությունը, ինչու՞մ է խնդիրը…

Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով։Հայ ժողովուրդը ամիսներ անց պատմական հնարավորություն է ունենալու փոխելու իր իսկ կողմից ձևավորված իշխանությունը։

Մարդկանց պետք է մոտիվացնել, որպեսզի նրանք ճիշտ օգտագործեն այդ հնարավորությունը, այլ ոչ թե հուսալքել, ետ պահել ընտրություններից՝ դրա փոխարեն ոչ մի իրական լուծում չառաջարկելով։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Դավիթ Խաժակյան
Գրիգորի Դոխոյան