.jpg)
Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի հրապարակային կոչերին, որոնք փաստացի լեգիտիմացնում են եկեղեցական ծեսերի խաթարումը և կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների։ Քննարկել ենք, թե ինչպես է վարչապետը ուղերձ հղում իրավապահ համակարգին՝ արդարացնելով նման գործողությունները և պատասխանատվությունը տեղափոխում հանրության վրա։
Անդրադարձել եմ նաև խորհրդարանում բացահայտված սկանդալին, երբ պատգամավորներին վճարվել է շուրջ 3 միլիոն դրամ՝ որպես «պարգևավճար»։ Այս գումարները գնահատվել են որպես լոյալության վճար՝ պետական բյուջեի և հարկատուների հաշվին իրականացվող թալանի հերթական դրսևորում։