.jpg)
Փաշինյանի մասով ամեն ինչ ասված է, ընդդիմության հերթն է | Platform 84
Այս թողարկման ընթացքում խոսում ենք Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արդեն բաց և պաշտոնական ճնշումների մասին։
Քննարկում ենք, թե ինչու այդ քաղաքականությունը չի աշխատում և ինչ քայլերով իշխանությունը կարող է փորձել ճնշում գործադրել Վեհափառ Հայրապետի վրա։ Անդրադառնում ենք նաև առաջիկա ընտրություններին և այն քաղաքական տեխնոլոգիաներին, որոնց միջոցով իշխանությունը փորձում է ապակողմնորոշել քաղաքական դաշտը և հուսալքել հասարակությանը։ Այսպիսով, ընդդիմության բաժանված մասնակցությունը երաշխավորում է պարտություն, միավորված մասնակցությունը՝ իշխանափոխության հնարավորություն։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։