
Այսօր Երևանում տեղի ունեցած գրքի շնորհանդեսում այսպես բացատրեց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր «Երկրի իրական կողմը» գրքի ծնունդը։ Անցած տարեվերջին խորհրդարանում հայտնի լսումներից հետո Նիկոլ Փաշինյանը նախ SMS ուղարկեց Աղազարյանին՝ մանդատը վայր դնելու պահանջով, բայց մերժում ստացավ ու սկսվեց Աղազարյանի դեմ քրեական հետապնդումների փուլը։
Նախ կաշառքի գործ հորինեցին, ապա պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանք առաջադրեցին, բայց երբ այս ամենը չկոտրեցին Աղազարյանին, Փաշինյանի հրահանգով Աղազարյանի հեռախոսի պարունակությունը՝ այսպես կոչված ինտիմ կյանքը փռեցին ՔՊ-ականների սեղանին։