Մենք չենք կարող Ալիևին փոխել, բայց կարող ենք հեռացնել Փաշինյանին
Նոյեմբեր 04, 2025
Մենք չենք կարող Ալիևին փոխել, բայց կարող ենք հեռացնել Փաշինյանին

Ալիևը պնդում է, որ ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա: Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը: Նա կրկնել է իր այն միտքը, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ալիևը պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին, գիտնականներին հանձնարարել է, որ աշխատեն այդ նպատակին հասնելու ուղղությամբ:

Հարգելիներս, երբ ասում ենք, որ Հայաստանը խաղաղության համար անվտանգության ոչ մի երաշխիք կամ որևէ մեխանիզմ չի ստացել, հենց սա նկատի ունենք։

Պետք է վերջապես հասկանալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերում գոյություն չունի այսօրվա տեսքով Հայաստան։ Նրանց պատկերացմամբ՝ դրա փոխարեն լինելու է «Արևմտյան Ադրբեջան», որտեղ հայերն ընդամենը ապրելու իրավունք կունենան։

Կարևոր է արձանագրել նաև, որ ՀՀ գործող իշխանությունները համաձայն են այս սցենարի հետ։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ուղղությամբ է տանում մեր պետությունը։

Հարցն այն է՝ արդյո՞ք մեր ժողովուրդը պատրաստ է ապրել այդպիսի Հայաստանում, որը հարմարեցվում է ադրբեջանցիների վերադարձի համար։

Գիտակցո՞ւմ ենք, որ շուրջ 360 հազար ադրբեջանցի պատրաստվում է գալ և բնակություն հաստատել մեր տներում, քանի որ, ըստ նրանց պնդման, այդ տները իրենց են պատկանում։

Միևնույն ժամանակ շարունակվում է արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, փոխվում է Սահմանադրությունը, ամեն տեղից հանվում են ազգային խորհրդանիշները։ Եթե կարճ ասենք՝ այսօրվա Հայաստանը հարմարեցվում է այն պայմաններին, որոնք Ալիևը դրել է Փաշինյանի առաջ։

Եկե’ք հեռացնենք Փաշինյանին և պահպանենք այսօրվա Հայաստանը։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Սրբուհի Գրիգորյան
Անի Սամսոնյան
Գրիգորի Դոխոյան