«Հրապարակի» զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն է:
Հոկտեմբեր 16, 2025
– Իշխանություններն ուզում են այնպիսի օրենսդրական փոփոխությունների գնալ, որպեսզի թույլ չտան՝ նոր կուսակցություններ հիմնադրվեն մեզանում, այդ կուսակցությունները մասնակցեն ընտրություններին, ֆինանսավորողներ ունենան եւ այլն: Ընտրական օրենսգրքում ՔՊ-ական իշխանությունը փոփոխություններ առաջին անգամ կատարեց երկու տարի առաջ, սակայն այդ փոփոխությունները կարծես կյանքի չեն կոչվել, երեւի սպասում են, որ վճռական պահին կիրառեն: Տեղյա՞կ եք` ի՞նչ փոփոխություններ են արվել, ինչն են կիրառել, ինչը՝ ոչ:

– Ասեմ, որ արդեն իսկ ահագին փոփոխություններ կիրառվել են: Հավանաբար, նոր փոփոխություններ էլ են նախատեսում, սակայն եղած փոփոխություններից մի քանիսը կիրառում են արդեն իսկ: Դրանք հիմնականում վերաբերում են կուսակցություններին, որոնց պարտադրում են ներկայացնել հաշվետվություն: Փոփոխությունները միտված են նաեւ կուսակցությունների ֆինանսական միջոցներին: Պարտադրում են ֆինանսական միջոցները ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասում են, որ կուսակցությունների կանոնադրությունները պետք է համապատասխանեն կուսակցությունների մասին նոր օրենքին, հակառակ դեպքում կառաջանան կուսակցությունը չգրանցելու հիմքեր եւ այլն: Իշխանություններն ուզում են նաեւ նոր փոփոխություններ իրականացնել, որոնք կվերաբերեն կուսակցությունների գրանցման սահմանափակումներին:

– Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ակնարկել է, որ նոր փոփոխություններ է նախատեսում այս ոլորտում: Ձեր կարծիքով` դրանք ո՞ւմ դեմ են ուղղված: Կոնկրետ ո՞ր ուժին են փորձում խանգարել, գուցե, որ ընտրություններին չկարողանան մասնակցել կամ մասնակցությունը չեղարկել, այնպես, ինչպես արվեց Մոլդովայում:

– Նիկոլ Փաշինյանը տեսնում է, թե ինչ պատկեր է ձեւավորվում 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Նա տեսնում է, որ իշխանությունը կորցնելու վտանգը շատ մոտ է: Գիտակցում է, որ ավելի լավ է որոշ ուժերի մասնակցությունն ընտրություններին թույլ չտա, քան թե կորցնի իշխանությունը: Այս ամենն ավելի շատ «Մեր ձեւով» շարժման դեմ է: Ամեն կերպ փորձում են խոչընդոտել Սամվել Կարապետյանի ուժին: Իշխանությունը տեսնում է, որ նրանց վարկանիշը, ի տարբերություն իր վարկանիշի, աճում է, եւ փորձում է ոչ լեգիտիմ ձեւերով պայքարել նրանց դեմ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/10/16/1516249/

 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան