Հակառակ դեպքում,պայմանավորվածության արդյունքները, բացակա կողմերը միշտ հնարավորություն կունենան վիժեցնելու։
Օգոստոս 16, 2025
Հարվարդում բանակցությունների դասընթացների ժամանակ մեզ սովորեցնում էին՝ երբեք մի սկսեք բանակցություն այն իրավիճակում, երբ որոշում կայացնող բոլոր կողմերը սեղանի շուրջ նստած չեն։ Հակառակ դեպքում,պայմանավորվածության արդյունքները, բացակա կողմերը միշտ հնարավորություն կունենան վիժեցնելու։

Այս պահին ընթանում է Թրամփ–Պուտին հանդիպումը, որը, ամենայն հավանականությամբ, կտևի Հայաստանի ժամանակով մինչև լուսադեմ։ Ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետևում է այս գործընթացին։ Փաստն այն է, որ նախագահներ Թրամփի և Պուտինի միջև ձեռք բերվելիք պայմանավորվածությունից անկախ, բանակցային սեղանի շուրջ բացակայում են երկու խոշոր խաղացողներ՝ Եվրոպան և Ուկրաինան։

Հարց է ծագում, արդյո՞ք նրանք կընդունեն այս հանդիպման արդյունքները որպես վերջնական որոշում։
Իմ համոզմամբ՝ դա չափազանց բարդ կլինի, քանի որ բանակցությունների գլխավոր կանոնը գործում է բոլոր պարագաներում։
Բայց սպասենք։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան