Հայաստանը ոչնչով չի տարբերվի այն հետամնաց երկրներից, որտեղ չկան ներդրումներ, իսկ եղածները հերթով հեռանում են՝ երկիրը դարձնելով անհրապույր ու հետամնաց մի պետություն:

Ուրիշ բան, որ դա աներ մի ուժ, որի օրոք , ասենք «Մակդոնալդս» է բացվել գոնե Երևանում, էլ չեմ ասում՝ համահայաստանյան ներդրում:
Ուրիշ բան, որ դա աներ մի ուժ, որի օրոք հանրային ծառայություն մատուցող ինչ-որ օպերատոր է եկել Հայաստան, և ոչ հեռացել, ինչպես երկու (եթե ոչ 3) բջջային օպերատորներ:
Որ մեկ մարդու ամբիցիան կարող է նման կործանարար հետևանք ունենալ, դա զարմանալի չէ: Զարմանալի է, որ դեռ կան այս ամենով հրճվողներ և այս քայլերը սատարող ուժեր:
Եթե 2026-ի ընտրությունները չկանխեն նման ընթացքը, ապա Հայաստանը ոչնչով չի տարբերվի այն հետամնաց երկրներից, որտեղ չկան ներդրումներ, իսկ եղածները հերթով հեռանում են՝ երկիրը դարձնելով անհրապույր ու հետամնաց մի պետություն: