
Սիրելի՛ հայրենակիցներ,
Դեկտեմբերի 5-ին Մարտունի խոշորացված համայնքում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Նաղաշ Մխիթարի Հակոբյանը։
Նաղաշ Մխիթարի Հակոբյանը ծնվել է 24.10.1984 թ․ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում։
2002 թ․-ին գերազանցությամբ ավարտել է Գեղհովիտ գյուղի Ալ․ Միասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։
2003-2005 թթ. ծառայել է ԼՂՀ-ի Պաշտպանության բանակում։
2006 թ․-ին ավարտել է Մարտունու պետական բժշկական քոլեջը։
2009 թ․-ին ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը։
2010-2013 թթ. սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական օրդինատուրան օրթոդոնտ մասնագիտությամբ։
2017 թ․-ին ավարտել է Ա․ Ավթանդիլյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը՝ ընտանեկան ստոմատոլոգ մասնագիտությամբ։
2012 թ-ից մինչ օրս Գեղհովիտ գյուղի ավագանու անդամ է։
Մասնակցել է բազմաթիվ բժշկական սեմինարների և գիտաժողովների։
2015 թ-ից ղեկավարում է Ստոմատոլոգիական կլինիկա։
2021 թ-ին արժանացել է Ստոմատոլոգիական ասոցիացիայի մրցանակի։
Ամուսնացած է, ունի երեք որդի։